Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ենթարկվել է ծնկի հոդի վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտուի» բժշկական ծառայության փոխանցմամբ՝ Վարդանյանի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 3 ամիս։
Սա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մոտ վաղուց ստացած վնասվածքի կրկնությունն էր, ինչի պատճառով նա բաց էր թողել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության վերջին հանդիպումները։


