Logo

Էրիկսեն․ «Անգլիայում շատ թիմեր կան, որոնք ուժեղ են «Տոտենհեմից»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.05.2020ՍՊՈՐՏ
Eriksen.Inter .serio .2020.750x450 - Էրիկսեն․ «Անգլիայում շատ թիմեր կան, որոնք ուժեղ են «Տոտենհեմից»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:26

-

-

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է՝ ինչու է որոշել հեռանալ «Տոտենհեմից» և տեղափոխվել «ներաձուրիների» ճամբար:

«Հասկացա, որ այդպես ճիշտ կլինի, քանի որ «Ինտերը» շատ էր ցանկանում հրավիրել ինձ: Ֆուտբոլիստի համար կարևոր է իմանալը, որ պետք է ակումբին: Դա նշանակում էր, որ նրանք կանեին ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքեին ինձ հետ:

«Տոտենհեմի» որոշ երկրպագուներ դժգոհել էին, երբ ես ասել էի, որ ինչ-որ մրցանակ նվաճելու շանսերն այստեղ ավելի մեծ են, սակայն դա է ճշմարտությունը: Անգլիայում շատ թիմեր կան, որոնք ուժեղ են նրանցից:

«Տոտենհեմում» միշտ կլինեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ, սակայն երկրպագուների ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվել ինձ, ինձ դուր էր գալիս այդ ակումբում խաղալը: Այնտեղ հիանալի մարդկանց եմ հանդիպել, հաճելի հիշողություններ են մնացել:

Կցանկանայի հեռանալ այլ պայմաններում, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ քո նախատեսածով է ընթանում»,- Էրիկսենի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Կոնտեն դժգոհ է Էրիկսենից. թոփ կիսապաշտպանը կարող է փոխարինել դանիացուն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ