Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է «Մանկունիացիների» կազմում ադապտացիայի մասին:
«Ես վաղուց չեմ խաղում այս թիմում, բայց արդեն ինձ հիանալի եմ զգում։ Նախամրցաշրջանային հավաքներից հետո հիանալի տրամադրություն ունեմ»,- դանիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշել էր հուլիսի 30-ին Օսլոյում տեղի ունեցած Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում (0-1):


