Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 27-ի կեսօրին ստուգողական խաղ է անցկացրել Ուելսի «Ռեքսեմի» հետ ու հաղթել 4-1 հաշվով:
Մանկունիական ակումբի նորեկներ Քրիստիան Էրիկսենն ու Լիսանդրո Մարտինեսն նորամուտն են նշել թիմում:
The Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսն ավարտվել է 1-1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդից» խփած գնդակով աչքի է ընկել Էրիկսենը, մրցակցից՝ Աարոն Հեյդենը: Երկրորդ կեսում Տեն Հագի թիմի խփած 3 գոլերին «Ռեքսեմը» չի կարողացել պատասխանել:
«Մանչեսթեր Յունայթեդի» հավաքին ուշացումով միացած Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել խաղին. պորտուգալացի հարձակվողը դիտել է հանդիպումը տեղում: Բրունու Ֆերնանդեշը, Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Մագուայրը նույնպես հետևել են հանդիպմանը:


