Logo

Էրիկսենը՝ երեք տարի առաջ իր հետ տեղի ունեցածից հետո Եվրո վերադարձի մասին

14:59 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է այն մասին, թե ինչ զգացողություններ ունի, երբ կրկին խաղալու է Եվրոպայի առաջնությունում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշել էր երեք տարի առաջ՝ Եվրո-2020-ում, սակայն այդ խաղն անավարտ էր թողել: Էրիկսենը Ֆինլանդիայի հավաքականի դեմ խմբային փուլի առաջին տուրի հանդիպման ընթացքում սրտի կանգ էր ունեցել, ինչից հետո հրաշքով փրկվել էր: 

«Ինձ համար Եվրո-ում մեկ խաղ անցկացնելն արդեն ձեռքբերում է: Բայց այս մակարդակի մրցաշար վերադառնալը նպատակ էր ինձ համար: Անցել է երեք տարի, և այս ընթացքում շատ բան է փոխվել։ Ես ամեն օր չեմ մտածում այդ դեպքի մասին: Պարզապես մտածում եմ ֆուտբոլի և դրական բաների մասին»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Դանիայի հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին, մրցակիցը կլինի Սլովենիայի ազգային թիմը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ Եվրո-ում Դանիայի հավաքականը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր Անգլիային (1-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա