Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կոճի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը սպասվածից լուրջ է, և 30-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել առնվազն 3 ամսով:
Հիշեցնենք, որ Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպման (3-1) 57-րդ րոպեին ու փոխարինվել:
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում դարձել 2 գոլի և 9 ասիստի հեղինակ:


