Logo

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

11:57 / 10.07.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վրաստանի Գորի քաղաքում կայացած մրցաշարում Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ) դարձել են ոսկե մեդալակիր: Հարությունյանը և Պողոսյանը եզրափակիչ մենամարտերում հաղթել են համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մրցակիցներին:

Արման Արզումանյանը (54 կգ), Հարություն Խաչատրյանը (63,5 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ նվաճել են արծաթե մեդալ, իսկ Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

Առաջիկայում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կպատրաստվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ