Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության օղակների վարժությունում 13.633 միավորով դարձավ հաղթող, իսկ Էրիկ Բաղդասարյանը չորրորդն էր (-0.233):
Քիչ առաջ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում (14.633 միավոր), իսկ Մամիկոն Խաչատրյանը հռչակվել էր աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն (14.100 միավոր):
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը բազմամարտում 78.666 միավորով զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Էրիկ Բաղդասարյանը 77.464 միավորով 12-րդն էր։
Ապրիլի 2-ին կկայանա նաև զուգափայտի եզրափակիչը, որում ելույթ կունենա Էրիկ Բաղդասարյանը: