Ուֆայում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 3-6 հաշվով զիջեց հոլանդացի մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ քիչ առաջ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը հրաշալի հաղթանակ էր տոնել ադրբեջանցի մրցակցի հետ պայքարում, իսկ Սահակ Հովհաննիսյանը ցավալի պարտություն էր կրել եզրափակիչում՝ բավարարվելով արծաթե մեդալով:

