Logo

Երիտասարդական ԱԱ. Նարեկ Մկրտչյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ (տեսանյութ)

19:08 / 28.03.2023Վիդեո
null

Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Երկամարտում հայ ծանրորդը 281 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչը 158 կգ արդյունքով հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ, իսկ պոկում վարժությունում գրանցեց 123 կգ և 5-րդն էր:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել էր Ժորա Գրիգորյանը (61 կգ), որը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը։

Տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա