Logo

Երիտասարդական ԵԱ. Ալբերտ Հարությունյանը մեկնարկեց կամային հաղթանակով

19:15 / 08.04.2024Բռնցքամարտ
null

Ավագ տարիքի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը (75 կգ) հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հայ բռնցքամարտիկը կամային հաղթանակի հասավ մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։ Առաջին ռաունդում մրցավարները 3-2 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց մոլդովացուն և հաղթեց մենամարտում:

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ