Logo

Երիտասարդական ԵԱ. Ավետիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Գրիգորյանը և Սիմոնյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտ

22:25 / 30.06.2023• Ըմբշամարտ
null

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ։

Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) որակավորման փուլում 2-12 հաշվով պարտվել է թուրք Տոլգա Օզբեկին ու դուրս մնացել պայքարից։

Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ (10-0) հաղթել է իսրայելցի Ռոնեն Կոլեսնիկին, իսկ քառորդ եզրափակիչում 10-4 հաշվով ուժեղ է գտնվել ադրբեջանցի Ռամիկ Հեյբատովից։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 0-11 հաշվով պարտվել է վրացի Գոգա Օտինաշվիլիին։ Հուլիսի 1-ին Ավետիսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Դավիթ Մարգարյանը (70 կգ) մեկնարկային գոտեմարտում 7-13 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ջավիդան Ահմադովին ու դուրս մնացել պայքարից։

Նարեկ Գրիգորյանը (79 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում 4-9 հաշվով պարտվել է գերմանացի Գրեգոր Էիգենբրոդտին, որը դուրս է եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Հուլիսի 1-ին Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի սերբ Խոդեյ Կայավայի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։

Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) որակավորման փուլում 1-7 հաշվով պարտվել է թուրք Դոգան Ուզունին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հուլիսի 1-ին Սիմոնյանը միակ սփոփիչ գոտեմարտում կմրցի բուլղարացի Դեմիսլավ Դիմիտրովի հետ։ Այդ գոտեմարտի հաղթողը բրոնզե մեդալի համար կպայքարի վրացի Նիկա Պանցուլաիայի հետ։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 1-ին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ