Logo

Երիտասարդական ԵԱ. Դավիթ Սաֆարյանը ևս մեդալ ապահովեց

20:48 / 11.04.2024Բռնցքամարտ
null

Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Հայաստանի համար հերթական մեդալն է ապահովել։

Սաֆարյանը քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ և նվաճելու է նվազագույնը բրոնզե մեդալ։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից բրոնզե մեդալ էին ապահովել նաև Դավիթ Սիմոնյանը (91 կգ), Միսակ Տեպանյամը (+91 կգ) և Լուսիա Ավետիսյանը (54 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը մասնակցում է 13, իսկ կանանց պայքարում՝ 3 բռնցքամարտիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ