Logo

Երիտասարդական ԵԱ. Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեպանյանն ապահովեցին բրոնզե մեդալ

22:34 / 10.04.2024Բռնցքամարտ
null

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) քառորդ եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց Ահարոն Կորոնային (Իտալիա), իսկ Տեպանյանը (+92 կգ) 5:0 հաշվով առավելության հասավ սլովակ Սեբաստիան Սալոմոնի նկատմամբ։

Հիշեցնենք, Հայաստանի առաջին մեդալն ապահովել էր 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը, որը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանը մասնակցում է 3, իսկ տղամարդկանց պայքարում՝ 13 բռնցքամարտիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ