Logo

Երիտասարդական ԵԱ. Երեք հայ բռնցքամարտիկ հաղթել է

12:36 / 28.04.2023Բռնցքամարտ
null

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակով են մեկնարկել ևս երեք հայ բռնցքամարտիկներ:

Արման Միսկարյանը (71 կգ) 5-0 հաշվով հաղթել է ալբանացի Բեսիան Կարաջին: Նույն առավելությամբ Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) հաղթել է բոսնիացի Ալի Ալջիվոյին: Յուրա Բաբլումյանը (67 կգ) մեկնարկում ուժեղ է գտնվել բոսնիացի Էրմադ Սանովիչից:

Լիլիթ Ասատրյանը (65 կգ) առաջին մենամարտում պարտվել է խորվաթ Մարիելա Ստեկոյին և դուրս մնացել պայքարից:

Չորրորդ մրցումային օրը ռինգ դուրս կգան Գոռ Ազիզյանը (57 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ), Լուսինե Գևորգյանը (48 կգ), Մահուր Մարիկյանը (50 կգ), Ռիտա Վարդանյանը (54 կգ) և Աննա Չուռնաչյանը (60 կգ):

Հիշեցնենք, որ մինչև այս հաղթանակով էին մեկնարկել նաև Ալբերտ Հարությունյանը (+92 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Էրիկ Առուստամյանը (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա