Logo

Երիտասարդական ԵԱ. Էրիկ Առստամյանը 5-րդ մեդալն է ապահովել Հայաստանի համար

01:15 / 12.04.2024Բռնցքամարտ
null

Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Էրիկ Առստամյանը (57 կգ) Հայաստանի համար 5-րդ մեդալն է ապահովել։

Արցախցի մարզիկը քառորդ եզրափակիչում կամային հաղթանակ է տարել հույն մրցակցի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից առնվազն բրոնզե մեդալ էին ապահովել նաև Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Դավիթ Սիմոնյանը (91 կգ), Միսակ Տեպանյամը (+91 կգ) և Լուսիա Ավետիսյանը (54 կգ), որոնք ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Եվրոպայի երիտասարդական առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը մասնակցում է 13, իսկ կանանց պայքարում՝ 3 բռնցքամարտիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ