Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովեց Լուսիա Ավետիսյանը։
54 կգ քաշաին հայ մարզուհին առավելության է հասել տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելա Վենսիլի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովեով առնվազն բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանը մասնակցում է 3, իսկ տղամարդկանց պայքարում՝ 13 բռնցքամարտիկով:


