Logo

Երիտասարդական ԵԱ. Սուրեն Աղաջանյանն ու Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում են

18:48 / 27.06.2023Ըմբշամարտ
null

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը երկու հայ ըմբիշներ դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով հաղթել է իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դանիիլ Բիտկայի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում կմրցի լեհ Տոմաշ Սկրիպչակայի հետ:

Գասպար Տերտերյանը (67 կգ) պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով հաղթել է ռումինացի Լեոնարդ Պետրուին, հաջորդ գոտեմարտում 8-0 հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցիչ Դալգատ Մագոմեդովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել է ֆինն Նեստորի Կալեին: Տերտերյանը կիսաեզրափակիչում կմրցի թուրք Ազատ Սարիյարի հետ:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ են դուրս եկել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պարտվել են մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել պայքարից։ Վահե Հովհաննիսյանը (77 կգ) հունիսի 26-ին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 1-4 հաշվով պարտվել է ուկրաինացի Ռուսլան Աբդիևին։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնել է 9 ըմբիշով, որոնցից երկուսը դուրս են եկել եզրափակիչ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ