Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում ընթացող երիտասարդների Ամփոփիչ մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը.
Ալեքս Միքելսեն (ԱՄՆ, 41-րդ ռակետ) - Լերներ Թիեն (ԱՄՆ, 122-րդ ռակետ)
Լյուկա Վան Աշ (Ֆրանսիա, 128-րդ ռակետ) - Ժոաո Ֆոնսեկա (Բրազիլիա, 145-րդ ռակետ)
Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը` 18-ամյա Ֆոնսեկան, A խմբում հաղթել է բոլոր մրցախաղերում և 3 միավորով գրավել առաջին տեղը։ Նա վերջին տուրում 3-4 (7-4), 4-3 (10-8), 4-3 (7-5), 3-4 (4-7), 4-3 (7-5) հաշվով պարտության է մատնել Յակուբ Մենշիկին (Չեխիա, 48-րդ ռակետ)։ Լերներ Թիենը 2 միավորով խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը։
B խմբում էլ բոլոր մրցախաղերում հաղթել է Ալեքս Միքելսենը, իսկ Լյուկա վան Աշը երկու միավորով երկրորդն էր։
Կիսաեզրափակիչ դիմակայությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են Մ21 լավագույն թենիսիստները։ Հանդիպումները կայանում են հատուկ ձևաչափով. սեթը հաղթելու համար անհրաժեշտ է առավելության հասնել 4 գեյմում, 3-3 հաշվի դեպքում կողմերը թայ-բրեյք են խաղում։ Գեյմում 40-40 հաշվի դեպքում թենիսիստներից որևէ մեկին առավելություն չի տրվում. հաջորդ միավորը հաղթողը գեյմն ավարտում է իր օգտին։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։


