Logo

Էրիթրեայի հավաքականը 7 տարվա ընդմիջումից հետո պաշտոնական խաղ կանցկացնի

21:39 / 08.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Էրիթրեայի ազգային հավաքականը 7 տարվա ընդմիջումից հետո պաշտոնական խաղ կանցկացնի` մասնակցելով 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլին, հայտարարել է Էրիթրեայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Վելդեհայմանոտ Անդեմարիամը:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք գրանցվել ենք 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլին և կարծում եմ, որ մենք կունենանք ուժեղ թիմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից շատերը ներկայումս խաղում են Աֆրիկայից դուրս։

Մենք դրական քննարկումներ ենք ունեցել կառավարության հետ և այժմ պատրաստ ենք մասնակցել 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլին»,- հայտարարել է պաշտոնյան:

Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլը կսկսվի 2026 թվականի մարտին, իսկ մրցաշարը կանցկաացվի հաջորդ տարի Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ