«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտարարել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով:
Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է չորրորդ լիգայում:
Ուշագրավ է, որ Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում մշտապես խաղում էր որպես հենակետային կիսապաշտպան:
Ղուբասարյանը 1 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:


