Logo

Երկրպագուն ողջունելիս հանել է Նեյմարի մատանին և վաճառել

11:52 / 08.11.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը զրկվել է թանկարժեք մատանուց, հայտնում է Diario Sport-ը:

32-ամյա ֆուտբոլիստը դաշտ դուրս գալուց հետո ձեռքով ողջունել է տրիբունաներում հավաքված երկրպագուներին, այդ ժամանակ ֆանատներից մեկին հաջողվել է հանել բրազիլացու մատանին: Միջադեպից մի քանի ժամ անց թանկարժեք զարդը դրվել է վաճառքի և գնահատվել է 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել իրանական «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում: Նեյմարը փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին, իսկ 86-ին ստիպված էր եղել վերադառնալ պահեստայինների նստարան: Դրվագներից մեկում նա արագացում էր կատարել և հետո բռնել ազդրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա