Երկրպագուները դժգոհ են թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կազմակերպվածությունից:
The Guardian-ի համաձայն՝ մրցաշարի առաջին օրը նրանք ավելի քան 10 ժամ սպասել են հերթում ուժեղացված անվտանգության միջոցների պատճառով: Անվտանգության աշխատակիցները ստուգել են յուրաքանչյուրի պայուսակն ու խուզարկել:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնը» մեկնարկել է նախօրեին ու կավարտվի հուլիսի 16-ին:


