Ռումինական «Ֆարուլը» ժամանել է Երևան, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուի» հետ։
«Զվարթնոց» օդանավակայանում «Ֆարուլին» դիմավորել են ռումինացի երկրպագուներ։
«Ուրարտու» - «Ֆարուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Երևանի «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Ռումինիայում կայացած առաջին խաղում երևանյան ակումբը պարտվել է 2-3 հաշվով:
Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): «Ֆարուլի» և «Ուրարտուի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:


