Հանս-Դիտեր Ֆլիկը ներկայացրել է «Բարսելոնայի» հայտացուցակն «Էլչեի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի տնային խաղին: Կատալոնական գրանդի հայտացուցակ են վերադարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն:
Վնասվածքի պատճառով բացակայում են դարպասապահներ Ժոան Գարսիան և Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կիսապաշտպաններ Պեդրին ու Գավին, վինգեր Ռաֆինյան:
📋 𝗖𝗢𝗡𝗩𝗢𝗖𝗔𝗧𝗢𝗥𝗜𝗔
— FC Barcelona (@FCBarcelona_es) November 2, 2025
⚽ #BarçaElche pic.twitter.com/QnVehuz8Ht
Իսպանիայի գործող չեմպիոնի մասնակցությամբ խաղը Երևանի ժամանակով 21:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


