Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանը» հայտարարել է ևս երկու ֆուտբոլիստի հեռանալու մասին:
Չարենցավանի ակումբից հեռացել են ռուս կիսապաշտպան Պավել Գորելովը և ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը:
Գորելովը նախորդ տարվա հուլիսից վարձավճարով էր խաղում «Վանում», 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է ռուսական «Ռոստովի» երիտասարդական թիմ:
Անկուդինովն այս տարվա փետրվարից էր վարձավճարով խաղում հայկական ակումբ, հարձակվողը վերադարձել է Տիրասպոլի «Շերիֆ»:
Գորելովը «Վանի» կազմում մասնակցել էր 36 հանդիպման, դարձել երեք գոլի հեղինակ, Անկուդինովն անցկացրած 17 խաղում խփել էր չորս գոլ և կատարել երկու ասիստ:
Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն


