Լեհաստանի առաջին լիգայի առաջատար «Լոձը» հայտարարել է երկու հայ ֆուտբոլիստների տեղափոխության մասին:
Լեհական ակումբի կազմը համալրել են կիսապաշտպաններ Դավիթ Բարսեղյանը և Վահե Մնացականյանը:
18-ամյա Բարսեղյանը «Լոձ» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա-2»-ից, որի կազմում Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և խփել 5 գոլ: Բարսեղյանի պայմանագիրը լեհական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Վահե Մնացականյանը «Լոձի» սան է, սակայն 2019 թվականից խաղում էր լեհական «Օլիմպիա», «Ռուչ» և «Օռլետա» ակումբներում: 20-ամյա ֆուտբոլիստը «Լոձի» հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր:


