Logo

Երկու հայկական եզրափակիչ կլինի. Հայաստանի 8 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար

00:44 / 28.06.2025Բռնցքամարտ
null

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչներ կպայքարեն ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի:

Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն ընթանում), 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 90 կգ քաշայիններ Դավիթ Սիմոնյանը և Նարեկ Մանասյանը։

Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը պարտվել են կիսաեզրափակիչի մենամարտերում և բավարարվել բրոնզե մեդալով:

Եզրափակիչները կկայանան հունիսի 29-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ