«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Երկու մեծագույնները»,- գրել է «Սպիտակ տան» մամուլի ծառայությունը` հրապարակելով տեսանյութ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Ռոնալդուն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի, SpaceX տիեզերական գիտությունների հանրահայտ ընկերության գլխավոր ինժեներ Իլոն Մասկի և այլ հանրահայտ անձանց հետ նոյեմբերի 18-ին «Սպիտակ տանը» ներկա է եղել Թրամփի կազմակերպած հատուկ ընթրիքին։


