Մադոննային չկարողացան «խելքի բերել» ո՛չ 50 Cent-ի, ոչ էլ Instagram-ի պաշտոնական ներկայացուցչության հետ կապված սկանդալները: 63-ամյա երգչուհին շարունակում է «սադրիչ» լուսանկարներով կիսվել: Աստղը Instagram-ում հերթական նկարների շարքն էր հրապարակել, որում ներկայանում է սեքսուալ բոդիով, ցանցավոր զուգագուլպաներով և արծաթագույն կոշիկներով: Արտաքին տեսքը, ինչպես միշտ, լրացնում էին կաշվե ձեռնոցներն ու ուլունքավոր զարդերը:
View this post on Instagram
Հիշեցնենք, որ վերջերս Մադոննան հրապարակավ դիմել է 50 Cent-ին, ով ծաղրել է իր «բաց» լուսանկարները: Երգչուհին կարծում էր, որ իր հասցեին ռեփերի կոշտ արտահայտությունները պայմանավորված են նրանով, որ նա նախանձում է իրեն: