Նորվեգացի ռմբարկու Էռլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրպագուների քվեարկության արդյունքում 22-ամյա հարձակվողն առաջ է անցել բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեից ու պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայից:
Հիշեցնենք, որ Հոլանդը մանչեսթերյան ակումբի կազմը համալրել էր՝ 2022 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելով գերմանական Դորտմուդնի «Բորուսիայից»:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 8 խաղում խփել է 12 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
Your @etihad Player of the Month is... @ErlingHaaland! 🤩
— Manchester City (@ManCity) September 8, 2022
Tap for your chance to win his signed shirt ⤵️


