Logo

Էրլինգ Հոլանդի տպավորիչ ռեկորդը

15:16 / 12.08.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով «Բարնլիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (3-0), սահմանել է տպավորիչ ռեկորդ, հաղորդում է Optan-ն։

22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ երկու գոլ է խփում առաջնության մեկնարկային խաղում։

Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հոլանդը նման ցուցանիշ գրանցել էր Գերմանիայի Բունդեսլիգայի 2020-2021 և 2021-2022 մրցաշրջաններում, անցած տարի էլ «Մանչեսթեր Սիթիում» ԱՊԼ-ում նորամուտը նշել էր «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:0) գրանցած դուբլով։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում նորամուտի մրցաշրջանում անցկացրած 53 խաղում խփել էր 52 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Նա Խոսեպ Գվարդիոլայի թիմին օգնել էր հաղթել Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ