Logo

Էռնեստո Վալվերդեն նոր պայմանագիր է կնքել «Աթլետիկի» հետ

19:03 / 17.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ, հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանացի մասնագետը 2022 թվականին էր վերադարձել «Աթլետիկ», որը գլխավորել է նաև 2003-2005-ին ու 2013-2017-ին։

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեի գլխավորած նախորդ ակումբը կատալոնական «Բարսելոնան» էր, որից հեռացել էր 2020 թվականի հունվարին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկը» 21 տուրերից հետո 32 միավորով 7-րդն է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ