Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի ռեկորդ է սահմանել 1500 մետր վազքում։
Գյումրեցի աթլետը մրցատարածությունը հաղթահարել է 3։39.35 րոպեում։ Մկրտչյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը՝ գրավելով 11-րդ տեղը։
1500 մետր վազքի Հայաստանի նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Երվանդ Մկրտչյանին։ Հուլիսին Չինաստանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում նա գրանցել էր 3:40.68 արդյունք:


