Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին
3. 9 երգ/ 9 песен/9 Songs, 2004
ռեժ.՝Մայքլ Ուինթերբոթմ
դերերում՝Քիրան Օ՛բրայան, Մարգո Սթիլի ևն
Նա գիտնական է, նա՝ ուսանողուհի: Նրանց ճանապարհները պատահաբար են հատվում, սակայն այժմ հերոսները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց մեկը մյուսի:
Մեթն ու Լիզան ծանոթանում են ռոք համերգի ժամանակ, և ի զարմանս իրենց այս երկուսի հարաբերությունները շատ արագ են զարմանում: Սերը և սեքսը միավորում են նրանց, սակայն ինչպես ասում են. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»:
Շուտով Լիզան հեռանում է…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 2
4. Դրախտ:Սեր/Рай: Любовь/Paradies: Liebe
ռեժ.՝Ուլրիխ Զայդլ
դերերում՝ Մարգարետե Թիզել, Պիտեր Կազունգու ևն
Ո՞վ է ասել, որ հասուն կինը չի կարող ունենալ սեքսուալ ցանկություններ…
Գլխավոր հերոսուհին 50-ամյա Թերեզան է, որը Ավստրիայից մեկնում է Քենիա: Եթե Ավստրիայում 50-ամյա կինը պետք է զուսպ լինի իր ցանկություններում և հաշվի առնի շրջապատի մարդկանց կարծիքը, ապա Քենիայում սեքսը ցանկացած տարիքում պաշտամունք է և չի դիտվում որպես ամոթալի երևույթ: Թերեզան ծանոթանում է սևամորթ տղամարդկանց հետ, որոնք պատրաստ են կյանքի կոչել նրա ամենաէրոտիկ ցանկությունները, բայց…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
5. Սեր/Любовь/Love, 2015
ռեժ.՝Գասպար Նոե
դերերում՝Կարլ Գլուսման, Կլարա Կրիստին, Աոմի Մույոկ ևն
Ֆիլմ սիրո և ամենաէրոտիկ երազանքների մասին, ֆիլմ այն մասին, որ սերը կարող է կործանարար լինել…
Մըրֆին և Էլեկտրան երջանիկ են. նրանք երբեք ոչ ոքի այդքան չեն սիրել, սակայն ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է:
Երբ Էլեկտրան իմանում է սիրելիի դավաճանության մասին, առանց երկմտելու հեռանում է, թողնելով Մըրֆիին վատ, շատ վատ վիճակում: Ժամանակ է անցնում, Մըրֆին հայր է դառնում, սակայն այդպես էլ չի կարողանում մտքից հանել այն միակին՝ իր Էլեկտրային:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Տես նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 3

