Logo

Հայաստանը Էրզրումում հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:28 / 12.08.2022• Բռնցքամարտ
null

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկեց հաղթանակով։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկել է նոկդաունի, և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակ են շնորհել հայ մարզիկին։

Օգոստոսի 12-ին Հայաստանն ունի ևս 3 ներկայացուցիչ։

Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 15 տղա և 5 աղջիկ: 

Տղաների հավաքականի կազմը՝

Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):

Աղջիկների հավաքականի կազմը՝

Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ