«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին.
««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը բազմիցս ինձ գրավիչ է թվացել, բայց նկատի ունեք հիմա՞։ Ո՛չ, ո՛չ։ Ես անհրաժեշտ տղան չեմ նրանց համար։ «Յունայթեդն» էլ ինձ հարմար ակումբ չէ։ Նրանց համար ուրախ չի լինի։ Ես էլ չեմ ուզում զվարճանալ, ուստի դա հարմար տարբերակ չէ»,- նշել է գերմանացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։
35-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա մյունխենյան գրանդից: Նա դեռ որոշում չի կայացրել ապագայի հարցում։


