UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի և վրացի Իլյա Տոպուրիայի միջև մենամարտ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
- Տոպուրիան ասել է, որ եթե Իսլամը պարտվի կիսամիջին քաշային կարգում, նրան թեթև քաշային կարգի տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն չի տա։
- Լսե՛ք, սա ընդամենը խոսակցություն է։
- Այսինքն՝ Դուք կցանկանայի՞ք մենամարտ կազմակերպել Մախաչևի և Տոպուրիայի միջև։
- Իհարկե։ Ես դա կկազմակերպեի նույնիսկ վաղը:
Հիշեցնենք, որ Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բրազիլացի Չառլզ Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:
Մայիսին թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարվել էր Մախաչևը, որպեսզի առաջիկայում մենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար:
Կարդացեք նաև`


