Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում էր Իվետա Մուկուչյանի հղիության լուրը։ Որոշ ժամանակ լռելուց հետո Իվետան անդրադարձել է այդ ասեկոսեներին։ «Շնորհավորական զանգեր եմ ստանում բարեկամներիցս: Վերջ տվեք այս ամենին: Բոլոր սահմաններն անցաք: Ես հղի չեմ։ Փորձում եմ ուշադրություն չդարձնել բոլոր խանգարող բաներին, որոնք պտտվում են իմ շուրջ, բայց այս ամենին պետք է վերջ դրվի։ Մարդիկ օգտագործում են իմ անունը՝ առանց որևէ թույլտվության, որպեսզի ավելի մեծ արժեք հաղորդեն իրենց կրկեսներին, որոնք անվանում են «մրցանակաբաշխություններ», որոնց ես, նախ և առաջ, չէի ներկայանա, օգտագործում են իմ աշխատանքը՝ պնդելով, թե դա իրենցն է, և խախտում են իմ անձնական խաղաղությունը՝ տարածելով, թե հղի եմ: 1 օրում ամենաքիչը 5 շնորհավորական զանգ եմ ստանում: Ցավալին այն է, որ կնոջ մարմինը երբեմն վերելքների ու վայրէջքների է ենթարկվում, որոնք ոչ մեկին չեն վերաբերում, և երբ մարդիկ տեսնում են «ոչ կատարյալ մարմին», դա նրանց համար նորմալից դուրս է: Ի՞նչ գիտեք, թե ինչի միջով եմ անցնում, և թե ինչու եմ քաշ հավաքել: Զբաղվեք ձեր կյանքով», - գրել է երգչուհին: