Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի որդի Մարկուսը փետրվարի 3-ին ձերբակալվել է Օռլանդոյում, երբ անտեսել է կանգ առնելու ոստիկանների պահանջը և փորձել է թաքնվել, գրում է The Sports Rush-ը:
Ջորդանի «Լամբորգինին» ոստիկանները նկատել են երկաթուղու գծի վրա գիշերը ժամը 1-ին: Մեյթլենդի ոստիկանական բաժանմունքի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 34-ամյա Ջորդանը ձերբակալությունից առաջ շփվում ոստիկանների հետ:
«Ես Մարկուս Ջորդանն եմ՝ Մայքլ Ջորդանի որդին: Ոչ մի վատ բան չեմ արել: Փորձում եմ տուն վերադառնալ, բայց սխալ տեղ եմ թեքվել»,- ասել է «Չիկագո Բուլզի» նախկին բասկետբոլիստի որդին:
Մարկուսին մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, թմրանյութ թաքցնելու և ձերբակալմանը դիմադրելու համար:
TMZ got footage of Michael Jordan’s son, Marcus Jordan getting arrested this morning and he tried to avoid getting arrested by saying his dad is Michael Jordan but it didn’t work pic.twitter.com/E3wHg9nhZr
— FearBuck (@FearedBuck) February 4, 2025