Logo

Ես Մեսրոպ Պապիկյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 40 - Ես Մեսրոպ Պապիկյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի  նոր էի վերադարձել Հայաստան:

Հայաստանը…  շատերի երազած, բայց կորցրած երկիրն էր:

Նոր Հայաստանը… դարձավ շատերի վերադարձի հույսը:

Անհնարին թվացող ամեն բան… մի օր հասանելի է դառնում բոլորին:

Ու գիտեք… դրանում ես էլ էի համոզված:

Քաղաքականությունը նման է… խոհանոցի, որտեղ ամեն համեմունք չափի մեջ է համեղ:

Ուստի… մեր այսօրվա փոխած Երկրում ոչ մի ավելնորդ համեմունք հարկավոր չէ:

Իսկ Երևանը քաղաք է, որը… դեռ նոր պետք է ծաղկի:

Եկեք պատկերացնենք, որ… ամեն ոք, բացի միայն պահանջից, կարող է նաև ինքը մի քայլով փոփոխություն ստեղծել, ամեն բան հրաշալի կլիներ:

Բայցևայնպես  ամեն վատ բանի վերջ, մի նոր լավ իրադարձության սկիզբ է:

Թավշյա հեղափոխությունը հնարավոր եղավ… երբ ամեն ոք հաղթահարեց իր մiջի վախը:

Սակայն պետք չէ սպասել, որ… ամեն բան միանգամից կստացվի:

Ու ամեն մեկը պետք է…նախ փոխի իրեն, հետո նոր մտածի փոխված Հայաստանի բարեփոխման մասին:

Երկրի հակառակ կողմից արևը դեռ նոր է դուրս գալիս:

 Հեղափոխությունը սկիզբն է նոր կյանքի, նոր բարեփոխումների:

Վստահ եմ, որ հազարավոր մարդկանց հույսերը կարդարացվեն:

Մեզ այսօր, առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրի վստահությունն ու աջակցությունը:

Դուխով լինելը… միշտ պետք է ցանկացած պարագայում, ցանկացած որոշում կայացնելիս:

 Եվ այնուամենայնիվ… բացի դուխով լինելուց, պետք է նաև քայլերը խելացի ու ճիշտ դասակարգել:

Թեպետ շատերն այսօր էլ դեռ դժգոհ են ինչ-որ բաներից… բայց եկեք հիշենք, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք:

Ես հավատում եմ, որ…բոլորիս ջանքերը ապարդյուն չեն անցնի:

Ամենևին էլ դժվար չէ… իրականացնել երազանքները:

Ու վաղվա Հայաստանը… այսօր արդեն գալիս է:

Լավ կրթություն ունենալով հնարավոր է… ապահովել այն բարեկեցիկ ապագան, որին շատերը ձգտում, բայց չեն հասնում:

Բայց… փոփոխության քայլերի ճանապարհին երբեք չմոռանաք այն փշոտ ճանապարհը, որով անցաք ու հասաք հաջողության:

Կյանքը, ուժերն ու կարողությունները հայրենիքին զոհելը պաթետիկ բառեր չեն… հաջորդ սերնդի կյանքի որակը ուղղակիորեն կախված է այդ զոհողություններից:

Կուզեի բոլորը միշտ հիշեն, որ… բարեկեցիկ ապագայի համար միշտ պետք է պայքարել սեփական վախերի դեմ ու նայել առաջ:

Ամենադժվար բանը Հայաստանում… մարդկանց մեջից հենց այդ վախը հանելն է, որը տարիներ շարունակ չէր հաջողվում:

5 տարի հետո մեր հայրենիքը կդառնա… այն երկիրը, որին կձգտեն նմանվել մյուս զարգացած երկրները:

Ես չեմ կասկածում… որ հայ ժողովրդի հեղափոխությունը մյուս ազգերի համար ազատության ձգտման օրինակ կլինի:

Կուզեի էլ ոչ ոք… հին Հայաստանի հետքերով այլևս չքայլի:

Թեպետ, գիտեք…  կարծում եմ՝ ՀՀ քազաքացին այլևս նախկին սխալները չի անի:

Ես Մեսրոպ Պապիկյանն եմ, ես արդեն իսկ իմ ստեղծած ազատ Հայաստանի քաղաքացի եմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ