Logo

«Ես պատրաստ չէի դրան». Մեսին՝ ՊՍԺ տեղափոխության մասին

13:39 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հիշել է, թե ինչպես է ժամանակին կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:

«Ինձ համար ծանր էր ՊՍԺ տեղափոխությունը, որովհետև ցանկանում էի մնալ «Բարսելոնայում»: Ես պատրաստ չէի, բայց ամեն ինչ արագ ստացվեց, հետևաբար, ստիպված էի փոխել կյանքս: Հայտնվեցի այլ լիգայում, այլ ակումբում, այլ հանդերձարանում: Տեղափոխությունս ծրագրված չէր և շատ ծանր անցավ»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Big Time AS փոդկաստը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայից» փարիզյան գրանդ էր տեղափոխվել 2021-ին, իսկ դրանից 2 տարի անց պայմանագիր էր ստորագրել «Ինտեր Մայամիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ