
Երբ ես 18 տարեկան էի… ընդունվեցի Թատերական ինստիտուտ:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են... իմ ամենասիրելի ով-ը կամ ինչ-ը:
Թատրոնը դերասանին տալիս է… լիցք:
Իսկ կինոն… քամում է:
Սերիալներում խաղալը… ֆինանսական որոշակի ապահովվածություն է տալիս:
Կինս… իմ կյանքի նոր փուլի հիմքն է:
Երեխաներիցս սովորում եմ… երևույթներին նայելու իրենց տեսակետը:
Երբ աշխատանքից հետո տուն եմ հասնում… դռան ետևից լսում եմ երեխաներիս բարձր ճիչը՝ «պապան եկա՜վ»:
Երբ մենակ եմ մնում… մտովի սկսում եմ գնահատել ունեցածս և նույնիսկ չունեցածս:
Ես երբեք չեմ թաքցրել… չիմացածս:
Բայց չեմ սիրում… երբ դիմացինս վստահ ներկայացնում է չիմացածը:
Ինչևէ… մարդիկ տարբեր են:
Վերջերս… անհանգստություններս ավելացել են:
30-ից հետո մարդ սկսում է… ավելի շատ սիրել կյանքը:
Եթե ես Վուդի Ալլենի ֆիլմերում նկարվեի, ապա կուզեի խաղալ… «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում:
Եվ այդուհանդերձ… ես գոհ եմ նրանից, ինչ ունեմ:
Ես կուզեի լինել ավելի… նախաձեռնող:
Աշխարհի ամենասիրուն քաղաքը… Երևանն է:
Գիրք կարդալը դերասանի համար… երևակայության անսպառ աղբյուր է:
Եթե ես ավելի շատ ժամանակ ունենայի… ու փող, շատ կճանապարհորդեի:
Տարիների հետ սերը դառնում է… գիտակցական:
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը… արդեն 11 տարի խառը զգացմունքների ապրման տեղ է:
Այսօր թատրոնը կարիք ունի… մարդու, շփումների, ճաշակի:
Մարդիկ ինձ ճանաչում են… այնպիսին, ինչպիսին կամ:
Ուզում եմ սովորել… այն, ինչ չգիտեմ:
Ես երբեք… չեմ սիրել ու չեմ սիրում լուրջ դեմքերով մարդկանց:
Երբ ես շատ երկար եմ մտածում ինչ-որ հարցի շուրջ… հասկանում եմ, որ ինչ-որ տեղ անիմաստ ժամանակ եմ ծախսել:
Ես կարծում եմ, ամեն մեկս ամեն օր խաղում ենք… իսկ ես խաղում եմ բեմում ու երեխաներիս հետ: ))
Բայցևայնպես… դերերը տարբեր են լինում:
Միակ բանը, որ խաղալ հնարավոր չէ… ազնվությունն է:
Թեպետ… ո՞վ գիտե:
Ինձ մոտ դժվար է ստացվում… խորհուրդ տալը:
Բայց ես աշխարհի ամենալավ…. դիմացինին լսողն եմ:
Ինչ արած… արարքները ափսոսանքի պատճառ չեն դառնում:
Միշտ էլ հնարավոր է առիթ ու ժամանակ գտնել… բացթողումները լրացնելու համար:
Այսօր բոլորը շատ ֆիլմեր են դիտում, սակայն… ցավոք դրանցից մեծ մասը կապ չունեն Մարդու հետ:
Լավ արտաքին ունենալը դերասանի համար… ընդամենը շահեկան գործոն է:
Ինչևէ… դա մասնագիտական որակների հետ կապ չունի:
Ես Սամվել Թոփալյանն եմ, ես… էլ էսպիսինն եմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև՝