Երբ ես 18 տարեկան էի… գնում էի Մաշտոցի պուրակ ու ժամերով երազում Նոր Հայաստանի մասին։
Հնարավոր է՝ ես սխալվում եմ, բայց… Երկիրը կլոր է։
Նպատակասլացությունը ամենակարևորն է, բայց… ես մի քիչ էլ հաջողակ եմ։
Եվ այդուհանդերձ… մենք մաս ենք կազմում ՀՀ պատմության ամենակարևոր շրջափուլերից մեկին և պատվով պիտի ծառայենք ՀՀ-ը։
Սերը… հեղափոխություն է, իսկ հեղափոխությունը՝ սեր։
Կանանց մեջ ամենաշատը սիրում եմ… վուլգար ֆեմինիստներին։
Մարդ երջանիկ է, երբ… պայքարում է։
Կուզեի՝ էլ ինձ չհարցնեն… թե երբ է ավարտվելու աշխատանքային օրս, որովհետև բոլորս աշխատում ենք 24/7 ռեժիմով։
Իմ միջի հայրենասերը… ՀՀ քաղաքացին է։
Այսօր… ամեն ինչից կարևոր է չվախենալ անհրաժեշտ, բայց ոչ պոպուլյար քայլեր անելուց։
Իմ միջի պայքարողը… չի մեռնի։
Հայաստանում հնարավոր է… իրականացնել ամենաամբիցիոզ գաղափարները, որովհետև մենք արդեն իսկ միասին արել ենք մի բան, ինչը տվյալ պահին անհնար էր թվում։
5 տարի հետո Հայաստանը… պիտի առաջատար դիրք զբաղեցնի Համաշխարհային երջանկության ինդեքսում ընդգրկված երկրների ցանկում։
Ես աշխատում եմ… ավելի շատ լսել մարդկանց ու նոր կարծիքներ, քան՝ խոսել։
Լավ Հայաստան ունենալու համար… պետք է բոլորս նայենք այդ ուղղությամբ և միասին քայլենք՝ անկախ մեր մեջ եղած տարբերություններից։
Իսկ ես… ուշ երեկոյան քայլում եմ Արամի փողոցով՝ փորձելով գտնել հին Երևանի շունչը։
Իմ միջի աշխատասերը… հիմա աշխատում է եռակի ջանասիրությամբ, քանի որ մենք իրավունք չունենք թուլանալու։
Մեզ ամենաշատն այսօր խանգարում է… կարծրացած մտածելակերպը։
Ներքին կռիվները օգնում են… ավելի լավ ճանաչել ինքդ քեզ։
Պետք է պայքարել այն ամենի դեմ… ինչ ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը։
Պետք է պայքարել այն ամենի համար… ինչ ներդաշնակ է սեփական «ես»-ի հետ։
Իմ միջի լավատեսը.. հավատում է ՀՀ ազատ և երջանիկ քաղաքացու վերջնական հաղթանակին։
Իմ առաջին աշխատավարձով… ես միշտ ուզել եմ կիթառ գնել ու նվագել սովորել։ Չստացվեց։
Ինչևէ… դեռ հույն ունեմ, որ մի օր կսովորեմ կիթառ նվագել։
Ես Վահան Կոստանյանն եմ, ես… եղա SOAD-ի համերգին, ջրվեցի Բաղրամյանում, ապրեցի հեղափոխությունը։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև

