Անգլիայի հավաքականի նախկին պաշտպաններ Էշլի Քոուլն ու Ջոլեոն Լեսքոթը համալրել են ազգային թիմի մարզչական շտաբը:
Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստները կլինեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լի Կարսլիի օգնականները:
Անգլիացիները սեպտեմբերի 7-ին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում կհյուրընկալվեն Իռլանդիային, իսկ երեք օր անց կընդունեն Ֆինլանդիային:
Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Գարեթ Սաութգեյթը (1-2):
Lee Carsley will be assisted by England legend @TheRealAC3 during his interim spell in charge of the #ThreeLions 🏴
— England (@England) August 23, 2024
Cole’s former international team-mate @JoleonLescott will also join Carsley’s temporary backroom team alongside @timdittmer, The @FA's head of coaching. pic.twitter.com/UdcbL3N4sq
— England (@England) August 23, 2024


