Նունու Էշպիրիտու Սանտուն ազատվել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Պաշտոնական հայտարարության մեջ այլ մանրամասներ չկան: Վերջին շրջանում պորտուգալացի մասնագետը լարված հարաբերություններ ուներ ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի հետ:
51-ամյա Նունու Էշպիրիտու Սանտուն «Անտառայինների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի նոյեմբերին: Նրա գլխավորությամբ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 71 խաղում գրանցել է 30 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 26 պարտություն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


