Կատալոնական «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ (0-2) Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը:
«Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամկետից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Յամալը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: 28 անգամ էլ «Բարսան» եղել է փոխչեմպիոն:
Կարդացեք նաև՝