ESPN-ը հրապարակել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկների թարմացված վարկանիշը՝ անկախ քաշային կարգից։
Վարկանիշի նոր առաջատարը սուպերմիջին քաշային կարգի բացարձակ չեմպիոն Թերենս Քրոուֆորդն է, որն օրեր առաջ հաղթել էր Սաուլ Ալվարեսին:
Անպարտելի ամերիկացին շրջանցել է գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկին:
ESPN P4P վարկանիշը.
1. Թերենս Քրոուֆորդ
2. Ալեքսանդր Ուսիկ
3. Նաոյա Ինոուե
4. Դմիտրի Բիվոլ
5. Ջեսի Ռոդրիգես
6. Արթուր Բետերբիև
7. Շաքուր Սթիվենսոն
8. Դավիդ Բենավիդես
9. Դեունտո Նակատանի
10. Սաուլ Ալվարես


