«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է դուրս մնալ ակումբի` Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ESPN-ը։
«Բլաուգրանան» մտադիր է նման քայլի դիմել` ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հայտավորելու համար։
Չեմպիոնների լիգայում թույլատրված է հայտավորել միայն 17 արտասահմանցու։ Մյուս 8 տեղերը պետք է զբաղեցնեն ակումբի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները։ Օրենքը թույլ է տալիս վնասվածքների դեպքում դարպասապահներին վերահայտավորել` անկախ մրցաշարի փուլից։
Տեր Շտեգենը նախորդ տարվա սեպտեմբերից ապաքինվում է ծնկի վնասվածքից և մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Գերմանացի դարպասապահն արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։
34-ամյա Շչեսնին հունվարից «Բարսելոնայի» հիմնական դարպասապահն է և 18 խաղից 9-ում դարպասն անառիկ է պահել։ Ակուկբը նրա մասնակցությամբ ոչ մի խաղում չի պարտվել։


