Logo

ESPN. Դոնարուման որոշել է մնալ ՊՍԺ-ում

21:21 / 10.06.2025Ֆուտբոլ
null

Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է մրցելույթները շարունակել «Պարի Սեն-Ժերմենում», հայտնում է ESPN-ը։

«Իմ նպատակը ՊՍԺ-ում մնալն է։ Չեմ կարծում, թե բանակցությունները բարդ կլինեն»,- հայտարարել է իտալացի դարպասապահը Մոլդովայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղից (2-0) հետո։

26-ամյա Դոնարումայի ու փարիզյան գրանդի միջև համաձայնագիրը լրանում է 2026թ. հուլիսի 1-ին։ Ստեղծված իրավիճակից փորձել են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը», որոնք դարպասապահի տեղափոխության համար կապ են հաստատել նրա գործակալ Էնցո Ռայոլայի հետ։

«Ման. Յունայթեդում» կարծում էին, թե իտալացին կհեռանա ՊՍԺ-ից։ Մանկունիական գրանդը նրան համարում էր Անդրե Օնանային փոխարինելու հիմնական թեկնածուն։

Ջանլուիջի Դոնարուման «Պարի Սեն-Ժերմենում» է 2021թ. հուլիսից, 154 խաղից 51-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ